ՍԱՍ սուպերմարկետների ցանցը երկար տարիների հաջող աշխատանքի շնորհիվ համարվում է լավագույնը տեղական շուկայում:
Ընտրելով ՍԱՍ սուպերմարկետը` Դուք ընտրում եք լավագույն ծառայությունը Հայաստանում: Մեր միշտ բարեհամբույր ու բարյացակամ անձնակազմը կօգնի Ձեզ հարկավորը գտնելու հարցում, արագ կհաշվի արժեքը, այն խնամքով կփաթեթավորի և կօգնի գնված ապրանքը հասցնել մինչև մեքենա:
Սպառողներին առողջարար և օգտակար մթերքի մատակարարումն ընկերության հիմնական առաջնահերթությունն է: Այդ նպատակով սուպերմարկետներում գործում է ապրանքի որակն ու մատուցվող ծառայությունները վերահսկող մշտական բաժին: ՍԱՍ Գրուպը (www.sasgroup.am) համագործակցում է բազմաթիվ մատակարարների ու գործընկերների հետ ամբողջ աշխարհից:
Սննդամթերքից բացի ՍԱՍ սուպերմարկետներում գործում են նաև ՍԱՍ - Ամեն ինչ տան համար (SAS Home) խանութները, որտեղ Դուք կգտնեք տարատեսակ ապրանքներ Ձեր տան և կենցաղի համար, իսկ սուպերմարկետներում աշխատող շուրջօրյա դեղատները մշտապես պատրաստ են ծառայելու Ձեր առողջության պահպանմանը:
Հաստատելով լավագույն սուպերմարկետների ցանցի իր կարգավիճակը Երևանում` ՍԱՍ-ը դարձավ սպառողին շուրջօրյա առաքման ծառայություն մատուցող առաջին սուպերմարկետը:
Դուք միշտ կարող եք պատվեր կատարել +37410 53-88-88 հեռախոսահամարով, և ցանկացած ապրանք ամենակարճ ժամանակահատվածում կառաքվի նշված հասցեով:
Բացի այդ, Դուք կարող եք այցելել առաջին օնլայն սուպերմարկետը Հայաստանում` www.SAS.am, և կատարել Ձեր գնումներն օնլայն:
Երևանում ՍԱՍ սուպերմարկետները գտնվում են հետևյալ հասցեներում.
- Մաշտոցի պող. 18
- Թումանյան փող. 31
- Բաղրամյան պող. 85
- Կոմիտասի պող. 52
- Իսահակյան փող. 35
- Քաջազնունի փող. 20/1
- Կիևյան փող. 1ա